00:00:00

Թուրքիայի արտգործնախարարը արտահերթ ընտրություններն անվանել է ամենաբեկումնայինը երկրի պատմության մեջ

17:25, 24 հունիս 2018 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կիրակի օրը երկրում անցկացվող արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները համարում է երկրի պատմության մեջ առավել բեկումայինը։ Այս մասին ԱԳ նախարարը հայտարարել է Անթալիայի ընտրատեղամասում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սրանք ամենաբեկումնային ընտրություններն են Թուրքիայի պատմության մեջ։ Երկիրն այժմ ապրում է իր զարգացման ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը։ Հանրապետությունում փոխվում է պետական կառավարման ձեւը։ Հույս ունեմ, որ այսօրվա ընտրությունները կդառնան երկրի հետագա զարգացման գրավականը»,-նշել է նախարարը։ Չավուշօղլուն նաեւ կարծիք է հայտնել, որ հունիսի 24-ի ընտրությունները «կնպաստեն Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը»: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը կջանա ընտրությունների արդյունքները հրապարակել մինչեւ օրվա ավարտը: Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր