00:00:00

Հրապարակվել է նախագահական «Կորտեժ» նախագծի սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը

23:34, 23 հունիս 2018 Աշխարհ

Համացանցում հայտնվել է Aurus Senat սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը, որն արվել է Կրեմլի տարածքում: Ինչպես գրում է Motor.ru-ն ներկայացուցչական ավտոմեքենան մշակվել է «Կորտեժ» նախագծի շրջանակներում՝ նույնանուն նախագահական լիմուզինի հետ միասին: Հրապարակված լուսանկարում պատկերված է Aurus Senat սեդանի զրահապատ տարբերակը: Նման ավտոմեքենաներ դեռևս կան միայն Կրեմլի ավտոտնակում: Լայն հանրությանը մեքենան կներկայացվի արդեն օգոստոսին՝ Մոսկվայում կայանալիք միջազգային ավտոսրահի ժամանակ, իսկ անհատական վաճառքները կսկսվեն 2019-ին: Մեքենան կթողարկվի ոչ մեծաքանակ օրինակներով՝ տարեկան 200 մեքենա: Ենթադրվում է, որ մեքենայի ոչ զրահապատ տարբերակի արժեքը կկազմի շուրջ 6-7 մլն ռուբլի Aurus Senat  զրահապատ լիմուզինն առաջին անգամ ցուցադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր