00:00:00

Իրաքը ռմբակոծել է Սիրիայում ԻՊ-ի ղեկավարների հանդիպման վայրը

22:43, 23 հունիս 2018 Աշխարհ

Իրաքը օդային հարված է իրականացնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման հավաքի վրա՝ սպանելով խմբավորման 45 անդամի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերին: F-16 կործանիչները երեք տուն են ոչնչացրել Հաջին քաղաքում, որտեղ կազմակերպվել էր ղեկավարների հանդիպումը: Զինված ուժերի հայտարարության համաձայն՝ սպանվածների թվում են բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում՝ ռազմական գործողությունների համար պատասխանատուի տեղակալը, լրատվական հարցերով ղեկավարներից մեկը, խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անձնական ներկայացուցիչը, ինչպես նաև ոստիկանապետը: «Իրաքի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները օդային հարված են հասցրել, որի թիրախը եղել է Սիրիայի տարածքում Հաջինի շրջանում ահաբեկիչների ղեկավարության հանդիպումը: Հետախուզական տվյալների համաձայն՝ գործողության ընթացքում թիրախն ամբողջությամբ ոչնչացվել է, սպանվել է մոտ 45 գրոհային»,- ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր