00:00:00

Բժշկական հրաշք․ 370 գրամ քաշով ծնված երեխան ողջ է մնացել (լուսանկարներ)

20:42, 23 հունիս 2018 Աշխարհ

Եկատերինբուրգում իսկական բժշկական հրաշք է տեղի ունեցել։ Բժիշկներին հաջողվել է փրկել 370 գրամ քաշով ծնված փոքրիկին։ Երեխան լույս աշխարհ է եկել դեռեւս փետրվարի սկզբին։ Հղիության 23-րդ շաբաթում կնոջը կեսարյան հատում էին արել, փոքրիկը ծնվել էր ծայրահեղ փոքր քաշով՝ տեղավորվում էր ձեռքի ափի մեջ։ Հիվանդանոցի ողջ անձնակազմը ամեն ջանք գործադրում էր՝ երեխայի կյանքը փրկելու համար։ «Երեխան կյուվեզում էր, հատուկ ինկուբատորում, թոքերն արհեստական սարքով էին աշխատում։ Սնունդը ներերակային էր ստանում՝ հատուկ սնունդ, որը նախատեսված է թերհաս ծնված երեխաների համար»,- ասում են բժիշկները։ Այսօր փոքրիկը կշռում է 2 կգ 85 գրամ։ 4 ամսում նա բավականին քաշ է հավաքել, արդեն ինքնուրույն շնչում է, ուտում շշից, իրեն հրաշալի է զգում։ Երեխան դեռ պետք է մերսումների, հատուկ թերապիաների կուրս անցնի, սակայն այսօր արդեն պարզ է՝ փոքրիկը իրեն լավ է զգում եւ արագ քաշ է հավաքում։ Фото: ОДКБ №1 Фото НТВ. Աղբյուր՝ Բուժ ինֆո  

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31