00:00:00

«Սիրիական ազատ բանակի» առաջին խոշոր խմբավորումն անցել է կառավարության կողմը

03:04, 23 հունիս 2018 Աշխարհ

Սիրիայում էսկալացիայի հարավային գոտում «Սիրիական ազատ բանակի» առաջին խոշոր խմբավորումը անցել է օրինական կառավարության կողմը: Խմբի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել կառավարության զորքերի կողմում պայքարել ահաբեկիչների դեմ:  Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են Պատերազմող կաղմերի հաշտեցման ռուսական կենտրոնում: «Հունիսի 22-ին... Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչների, ժ սիրիական իշխանությունների եւ «Սիրիական ազատ բանակի» զինյալների հետ բանակցություններից հետո «Թաջամաուա ալ Վիայթ ալ Ումարի» խմբավորման ղեկավար Վաջի աբու Սլեսը հայտարարել է սիրիական կառավարության կողմն անցնելու մասին», - հաղորդել են ռուսական զինվորականները: Նա հայտարարել է, որ իր գլխավորած խմբավորումն այժմ սիրկական բանակի հետ Սիրիայի հարավում մարտնչելու է ԻՊ-ի եւ Ջեբհաթ ան Նուսրայի զինյալների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր