00:00:00

Թրամփը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները եւս մեկ տարով երկարաձգել է

01:35, 23 հունիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել ԿԺԴՀ-ի դեմ ամերիկյան բազմաթիվ միակողմանի պատժամիջոցների գործողությունների ժամկետը եւս մեկ տարով երկարաձգել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ մամուլի ծառայության պարզաբանման խոսքը բազմաթիվ սահմանափակումների պահպանման մասին է, որոնք կիրառվել են հիմնականում նախագահ Բարաք Օմաբայի հրամանագրերով, ինչպես նաեւ գործող նախագահի 2017 թվականի հրամանով: Այդ պատժամիջոցները մասնավորապես վերաբերել են ԿԺԴՀ-ի մի շարք սառեցված ակտիվների արգելափակմանը: Պատժամիջոցների ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի 26-ին: Թրամփը որոշել է դրանք եւս մեկ տարով երկարաձգել՝ պատճառաբանելով, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ արտակարգ դրության ռեժիմը պահպանվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր