Այդ մասին հայտարարել Է ինքնավար հանրակցության նախարարների կաբինետի ղեկավար Կիմ Տոռան: «Ո՛չ ես, ո՛չ Էլ կառավարության անդամներից որեւԷ մեկը չի մասնակցելու այն միջոցառումներին, որոնք կազմակերպում Է միապետությունը, եւ միապետներին չենք հրավիրելու ոչ մի միջոցառման»,-ասել Է Տոռան պաշտոնական հեռուստատեսային ուղերձում:
«Ութուկես ամիս անց Ֆելիպե Վեցերորդը ոչ մի կերպ չհանգստացրեց եւ չաջակցեց հազարավոր մարդկանց, որոնք վիրավորված Էին հոկտեմբերի 1-ին»,-հայտարարել Է Տոռան՝ նկատի ունենալով անկախության հանրաքվեի անցկացման անօրինականության վերաբերյալ Իսպանիայի իշխանությունների, ներառյալ թագավորի դիրքորոշումը: Նա նաեւ Ֆելիպե Վեցերորդին մեղադրել Է այն բանում, որ նա «ներողություն չխնդրեց», եւ վերստին քննադատության տարափ Է տեղացել իսպանական պետության վրա՝ նրան մեղադրելով «ազատության գաղափարները հալածելու» մեջ: Տոռան հավելել Է, որ «բոլոր ջանքերը գործադրել Է երկխոսության համար, բայց դա հնարավոր չի եղել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: