00:00:00

Թուրքիայի իշխանություններն արգելել են գերմանացի պատգամավորի մուտքը երկիր

23:33, 21 հունիս 2018 Աշխարհ

Թուրքիայի իշխանությունները գերմանացի պատգամավոր Անդրեյ Հունքոյին արգելել են մտնել երկիր, որը պետք է Թուրքիայի նախագահական ընտրություններին հետեւեր որպես միջազգային դիտորդ:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանը կազմակերպությանն այս մասին տեղեկացրել է իր թռիչքից առաջ: Առայժմ հայտնի չէ, թե ինչ հիմնավորմամբ է նրա մուտքը մերժվել:
Հունքոն Թուրքիայի նախորդ ընտրություններում դիտորդ էր, այդ թվում՝ անցյալ տարվա Սահմանադրության հանրաքվեին: Նա քննադատել է պայմանները, որոնցում անցկացվել է քվեարկությունը, եւ իշխանությունների կողմից մեղադրվել է Քրդական աշխատանքային կուսակցությանը համակրելու համար: Ինքը Հունքոն դա հերքում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր