00:00:00

Բավականին մեծ հետաքրքրություն կա ներդրողների շրջանում. Արծվիկ Մինասյան

16:08, 21 հունիս 2018 Տնտեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է հնչեցրել, որ ամեն ինչ պետք է անել արտահանման ուղղությամբ խոչընդոտները վերացնելու համար: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Տնտեսական ցուցանիշներն ենք ուսումնասիրում՝ հասկանալու համար կապերը, թե որտեղ է որոշակի նվազում եղել: Ներկայում մեր ունեցած ներուժն ենք գնահատում, որը լավատեսություն է ներշնչում», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է տարվա վերջում կանխատեսվող տնտեսական աճին, ապա Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանխատեսումները հակված չեն դեպի վատը:
«Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կունենանք լավ տնտեսական միջավայր, իսկ դա իր հերթին կբերի ոչ միայն նախանշված ցուցանիշների ապահովման, այլև բարելավման», - ասաց նա: Նախարարը նշեց, որ հետաքրքրություն կա ներդրողների շրջանում:
«Բավական մեծ ծավալի ներդրումների մասին է խոսքը: Հիմնական զարգացած երկրներից ներդրումների ցանկություն են հայտնում:
Նրանք, ովքեր արդեն ծրագրերով են հանդես գալիս, եվրոպական երկրներից են, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից», - մանրամասնեց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր