00:00:00

Մոսկվան կշարունակի կառուցողական ներդրում ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման գործում. Զախարովա

02:00, 21 հունիս 2018

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնթացում իր՝ միջնորդի դերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն հնարավոր բան՝ այս հակամարտության լուծման համար: «Ռուսաստանը կշարունակի կառուցողական եւ արդյունավետ ներդրում ունենալ այս խնդրի լուծման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Մեզ համար դա շատ կարեւոր է»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր