00:00:00

Գագիկ Խաչատրյանը հեռացել է Հայաստանից. նա հանգրվանել է ԱՄՆ-ում

01:34, 21 հունիս 2018

ԱԱԾ-ի եւ Ոստիկանության թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող գործողությունները խիստ մտահոգել են նախկին իշխանականների, ովքեր այս օրերին ելքեր են փնտրում ստեղծված իրավիճակից: Նախկին պաշտոնյաներից շատերի անունները մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային  պատմություններում: Բազմիցս է խոսվել նախկին իշխանական էլիտայի ներկայացուցիչների կոռուպցիոն եղանակով հարստանալու մասին: Նրանց շարքին է դասվում նաեւ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Վերջինիս ունեցվածքի, եւ գործունեության մասին մամուլում բազմաթիվ աղմկահարույց տեղեկություններ կան: Ուժային կառույցների՝ Հայաստանում օրինականության հաստատմանն ուղղված գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Գագիկ Խաչատրյանը հեռացել է Հայաստանից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Խաչատրյանը հանգրվանել է ԱՄՆ-ում, եւ հայտարարել է, որ Հայաստան վերադառնալ չի պատրաստվում: Նշենք, որ ավելի վաղ Irakanum.am-ը գրել էր, որ Հայաստանից հեռացել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետներից Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս, սակայն նույն աղբյուրի փոխանցմամբ  ընդմիշտ չի լքել Հայաստանը, եւ վերադառնալու է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր