00:00:00

Այց Գեղարքունիքի մարզ․ Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները

01:22, 21 հունիս 2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Նա հանդիպել է մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ և քննարկել մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքների ուղղվածությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ։ Պաշտպանը մարզային այցի շրջանակում այցելել է նաև Ճամբարակ քաղաք և Վահան գյուղ։ Բնակիչները բարձրացրել են ինչպես համակարգային խնդիրներ, այնպես էլ ներկայացրել են անհատական գանգատներ կապված տարբեր պետական հիմնարկների հետ։ Մասնավորապես, բողոքները վերաբերել են տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացակայությանը, հաշմանդամության կարգի և նպաստի սահմանման իրավաչափությանը, ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդի փոխհատուցմանը, զինծառայողների իրավունքներին և այլն։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում միջոցներ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ։ Նշենք, որ Պաշտպանի՝ մարզային շարունակական այցերի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր