00:00:00

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մ. Գրիգորյանի առանձնատանը

23:24, 20 հունիս 2018

Ապրիլյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում սկսած դրամահավաքի արդյունքում հավաքված 51 հազար դոլարի մթերքների, հագուստի ծանրոցների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում ծանրոցների մեջ երեւում են «NAGORNO KARABAKH CRISIS VICTIMS» գրությամբ արկղեր: Ծանրոցների վրա գրված է նաեւ կայքի հասցե՝ «www.gofundme.com/Karabakh»: Այս գրությամբ ծանրոցների պարագաները գնվել են Ապրիլյան պատերազմի օրեին Սփյուռքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից արված հանգանակությունների միջոցով: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին ամերիկաբնակ Կարեն (Կեւին) Սարգսյանն իր մի քանի ընկերների հետ դրամահավաք է նախաձեռնել՝ զինծառայողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Ըստ www.gofundme.com կայքէջի՝ հավաքվել է 51.000 ԱՄՆ դոլար, որն էլ, Կարեն Սարգսյանի մեկնաբանմամբ, ծախսվել է անհրաժեշտ իրեր գնելու եւ դրանք Արցախ հասցնելու համար: «Հայկական ժամանակ»-ը չկարողացավ կապ հաստատել Կեւին Սարգսյանի հետ, սակայն ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Գրիգորյանը զրուցել է նրա հետ: Կեւին Սարգսյանը նամակագրության մեջ ասում է, որ հավաքված գումարը Հայաստան հասել է եւ ծախսվել է անհրաժեշտ ապրանքների վրա: Դրանից հետո իրենք գնացել են Արցախ եւ համոզվել, որ ծանրոցները հասել են Ստեփանակերտի պահեստ: Իսկ թե այնտեղից ուր են գնացել, իրենք չէին կարող իմանալ: Կեւին Սարգսյանը Սեդա Գրիգորյանին հայտնել է, որ իրենք նաեւ առաջնագիծ են այցելել՝ զինվորներին տեսնելու եւ լրատվամիջոցներին հանդիպելու համար, այնուհետ վերադարձել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մանրամասները՝ armtimes.com -ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր