00:00:00

Փրկություն դժոխային կենդանաբանական այգուց. Daily Mail-ը՝ Գրիգորյանի ամառանոցի արջերի մասին

20:49, 20 հունիս 2018 Աշխարհ

Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների պայմանների եւ նրանց ազատ արձակման հարցին անդրադարձել է բրիտանական Daily Mail պարբերականը: «Փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց», - այսպես է որակել պարբերականը արջերի ազատ արձակման հարցը: Մինչ այդ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող արջերին: Ըստ աշխատակիցների, առաջին արջը պետք է լիներ 5-6 տարեկան, սակայն պարզվում է, որ կենդանին ավելի մեծ է, պարզապես փոքր է երեւում: «Կենդանու վատ սնվելն է, թերեւս պատճառը, որ փոքր է երեւում»,- գրում է բրիտանական պարբերականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր