00:00:00

Վրաստանը կստանա նորագույն Stinger հակաօդային մարտավարական համակարգեր

03:30, 20 հունիս 2018 Աշխարհ

Վրաստանը կստանա նորագույն Stinger հակաօդային մարտավարական համակարգեր: Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Լեւան Իզորիան, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Նրա խոսքով, վերջին շրջանում երկիրը կարողացել է ամրապնդել ռազմական պատրաստվածության կայունությունը եւ ավելի մոտենալ Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին: Նա նշել է, որ բացի Javelin հակատանկային համակարգերից, որոնք Վրաստանն արդեն ստացել է, վրացական կողմին խոստացել են ուժեղացնել նաեւ հակաօդային պաշտպանությունը: «Մոտ մեկ ամիս առաջ ես եղել եմ ԱՄՆ-ում, եւ մենք դրական խոստումներ ստացանք, որ Վրաստանը Javelin-ի հետ միասին կստանա Stinger հակաօդային մարտավարական համակարգերը: Սա, որոշ չափով, պաշտպանական ոլորտում անցկացվող քաղաքականության ճանաչում է», - ասել է Իզորիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր