00:00:00

Իրանը Թրամփի պաշտոնավարման ընթացքում բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ

00:42, 20 հունիս 2018 Աշխարհ

Իրանը Թրամփի պաշտոնավարման ընթացքում բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Մոհամմադ Բաքեր Նոբախտը, փոխանցում է Fars-ը: «Նման մարդու (Թրամփի) հետ բանակցելու հիմքեր չկան, մենք այժմ բանակցում ենք Եվրոպայի հետ»,- Թեհրանում լրագրողների հետ զրույցում ասել է Նոբախտը: Նոբախտի մեկնաբանությունը հնչեցվել էր այն բանից հետո, երբ մի շարք իրանցի ռեֆորմիստներ կիրակի օրը Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաներին հասցեագրված նամակ էին ստորագրել` պահանջելով ուղիղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ` տարբեր հարցերի շուրջ առկա առճակատումը լուծելու համար: «Մենք մեր ազգային անվտանգության վերաբերյալ բանակցություններ չենք տանում, այդպիսի մարդու հետ բանակցելու հիմքեր չկա», - հավելել է Նոբախտը: Նրա խոսքով՝ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը ԱՄՆ-ի նկատմամբ վստահության լուրջ ճգնաժամի է հանգեցրել:  

news.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր