00:00:00

ԱՄՆ-ի սենատը վավարեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը

21:12, 19 հունիս 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգների սենատը վավերացրել է 2019թ. պաշտպանության բյուջեի մասին օրինագիծը: Դրանով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել  Թուրքիայի դեմ, եթե վերջինս ձեռք բերի ռուսական արտադրության «S-400» ՀՕՊ համակարգերը: Պատժամիջոցը պիտի լինի այն, որ ամերիկյան կողմը ժամանակավորապես կասեցնի «F-35» և արդիականացված «F-16» կործանիչների, «Patriot» ՀՕՊ համակարգերի և «AH-1» ուղղաթիռների վաճառքը Թուրքիային։ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի նաև այն դեպքում, եթե ազատ չարձակվի Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Անդրյու Բրունսոնը, ով մեղադրվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Բրունսոնին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։ Օրինագիծը ուժի մեջ կմտնի, եթե այն հաստատվի կոնգրեսի, ապա նաև Սպիտակ տան ղեկավարի կողմից։ Նշենք, որ S-400 համակարգերի գնման մասին ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կազմել է 2.5 մլրդ դոլար:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր