00:00:00

Արարատ Միրզոյանը և Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը քննարկել են վիզաների ազատականացման հարցը

01:56, 16 հունիս 2018 Արտաքին քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Նա մասնավորապես հայտնում է. «Հանդիպեցի ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ։ Եվ ես, և պրն դեսպանը ընդգծեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ կարևորում եմ գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի՝ շահավետ պայմաններով Հայաստան ներմուծման և լիզինգով կամ այլ շահավետ եղանակով մեր գյուղատնտեսության մեջ ներդրման հեռանկարը, որի կենսագործմանն ինտենսիվորեն հետամուտ եմ լինելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր