00:00:00

Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան

23:15, 15 հունիս 2018 Արտաքին քաղաքականություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս չօգտագործված մեծ ներուժ, որի արդյունավետ իրացման ուղղությամբ պետք է շարունակել հետեւողականորեն աշխատել: Կարեւորվել է երկկողմ տնտեսական օրակարգում գտնվող ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաեւ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր