00:00:00

«Ռուսաստանին կոչ ենք անում վերջ դնել Սիրիայի խաղաղ բնակիչների անմարդկային սպանություններին». ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյա

03:52, 15 հունիս 2018 Արտաքին քաղաքականություն

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՌԴ-ի կողմից Իդլիբ նահանգի դեմ ավիահարվածի եւ 44 մարդու մահվան փաստին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պետդեպարտամենտի պաշտոնյան գրել է. «Մենք տեսել ենք 44 սիրիացիների, ներառյալ 6 երեխաների  մասին հաղորդագրությունները, որոնք սպանվել են Զարդան բնակավայրի ուղղությամբ ռուսական ավիահարվածի ընթացքում: Մենք աջակցում ենք սիրիական ժողովրդին,  եւ Ռուսաստանին կոչ ենք անում վերջ դնել Սիրիայի խաղաղ բնակիչների անմարդկային սպանություններին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր