00:00:00

Քարաթափում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին

01:59, 06 մարտ 2018 Իրավական

Մարտի 5-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին 7-րդ կմ-ին ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 7-րդ կմ-ին «Շորին ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,04 խմ): Փրկարարների և «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից իրականացվել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ՝ դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր