00:00:00

Ռուս կանանց կոչ են արել սեռական կապի մեջ չմտնել Աշխարհի առաջնությանը ժամանող զբոսաշրջիկների հետ

23:00, 13 հունիս 2018 Աշխարհ

Ռուս կանանց կոչ են արել խուսափել սեռական հարաբերությունների մեջ մտնելուց օտարերկրացիների հետ, որոնք ժամանել են Ռուսաստան Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւելու։ Նման կոչով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով կոմիտեի նախագահ Թամարա Պլետնյովան։ «Այդ երեխաները հետագայում տուժում են եւ տուժել են, դեռ՝ խորհրդային իշխանության ժամանակներից: Լավ է, եթե մի ռասայի են, իսկ եթե տարբեր, ապա՝ լռիվ: Մենք պետք է ծնենք մեր երեխաներին: Ես ազգայնական չեմ, բայց միունույն է»,- «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պլետնյովան՝ հիշեցնելով 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի փորձը: Նա նշել է, որ օտարերկրացիների հետ սեռական հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն միայնակ մայրերի, այլեւ արտերկրում ոչ լիարժեք ընտանիքներում դաստիարակվող երեխաների թվի աճին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր