00:00:00

Արարատի մարզում տղամարդը ծեծել է բժշկին. գործը դատարանում է

04:28, 12 հունիս 2018 Առողջություն

Արարատի մարզում ավարտվել է բժշկի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ Արտակ Կ.-ն հունվարի 12-ին դստերը տնային պայմաններում բուժօգնություն ցուցաբերելու համար իր տուն ուշ ժամանելու հարցի շուրջ վիճաբանել է Նոյակերտ գյուղի «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ Ռազմիկ Սիմոնյանի հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է բժշկի գլխին: Դրանից անմիջապես հետո Արտակ Կ.-ն Ռազմիկ Սիմոնյանի գույքը վնասելու դիտավորությամբ բռունցքներով հարվածել է նրա մեքենային եւ վնասել այն: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր