Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել երկրից վտարել Թուրքիայից ֆինանսավորվող 60 իմամների (մահմեդական հոգևորական) և փակել 7 մզկիթ։
Ավստրիայի կառավարությունը հայտարարել էր, որ գործունեություն ծավալող այն իմամները, որոնք ֆինանսավորվում են այլ երկրներից, արտաքսվելու են, իսկ 7 մզկիթ փակվելու է։
Որոշման մասին նաև խոսել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը։
«Մեր հասարակությունում քաղաքական իսլամի և ծայրահեղականության համար տեղ չկա»,ասել է նա:
Ավստրիայի կառավարության որոշմանն աջակցություն է հայտնել Իտալիան։ Իսկ Թուրքիան դատապարտել է այդ որոշումը, այն համարելով ռասիսզմի դրևսորում։