00:00:00

Մոսկվան դժգոհ է Ղրիմի մասին Չավուշօղլուի հայտարարությունից

03:45, 09 հունիս 2018 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի և Ղրիմի թաթարների առաջնորդ, ռադայի պատգամավոր Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ։ Չավուշօղլուն նրանց հետ խոսել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին։ «Ղրիմի թաթարները որտեղ էլ հաստատվեցին, Թուրքիան միշտ նրանց կողքին գտնվեց։  Եվ մենք շարունակելու ենք նրանց աջակիցը լինել։  Երբեք չենք մոռացել և չենք էլ մոռանա Ղրիմի թաթարների աքսորը։ Ղրիմի անեքսիան չենք ճանաչել և չենք էլ ճանաչելու»,- նշել է Չավուշօղլուն: Այդ հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում։ Թեմային արձագանքել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը։ «Թուրքիան արևմուտքի կողմից ենթարկվում է ճնշման։  Այդ ճնշման պատճառներն են Թուրքիայում տիրող ներքակաղաքական իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի քրդերի դեմ ուղղված գործողությունները։ Կարող ենք կարծել, որ թուրք նախարարների հայտարարության նպատակը  արևելքի ուշադրության շեղումն է Թուրքիայից դեպի Ռուսաստան»,-ասել է ռուս պաշտոնյան՝ հավելելով, որ նման հայտարարությունները վնաս են հասցնելու ռուս-թուրքական հարաբերություններին։ Չավուշօղլուի հայտարարությունը անպատասխան չի թողել նաև Ռուսաստանի պետդուման։ Պաշտպանության  հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յուրիյ Շվիտկինն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա քննադատում է Եվրամիությանը (ԵՄ), բայց մյուս կողմից լիովին կապերը չի կտրում ԵՄ-ի հետ։ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր