00:00:00

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը

21:55, 05 մարտ 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը: Նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով: Օրենքով սահմանված կարգով խորհուրդը գաղտնի քվեարկությամբ միաձայն  Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Գագիկ Հարությունյանին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր