00:00:00

Դանակահարությունը բացահայտվեց. ենթադրյալ հանցագործություն կատարողը 18-ամյա պատանի է

20:45, 05 մարտ 2018 Իրավական

Մարտի 5-ին, ժամը 1.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1961 թ. ծնված Վարուժան Ղ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ Երևանի Դուրյան փողոցում անհայտ անձը դանակահարել է իրեն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարուժան Ղ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 1.05-ին, Երևանի Կուրղինյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 2000 թ. ծնված Ս. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով: Ժամը 4.15-ին Ս.Ս-ն բերման է ենթարկվել: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր