00:00:00

Ուղևորափոխադրումների իրականացնող ընկերությունները պահանջել են ժամանակավորապես կասեցնել հարկերի և պետական տուրքի վճարումը

23:32, 06 հունիս 2018 Տնտեսություն

ՀՀ կառավարությունում հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաների և բողոքի ակցիաների մասնակից
միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն:
Ուղևորափոխադրողները մեկ անգամ ևս ներկայացրել են իրենց խնդիրները և պահանջները, նաև դրանց լուծման իրենց տարբերակները։
Նրանք պահանջել են ժամանակավորապես կասեցնել իրենց գործունեության համար սահմանված 50.000 և 150.000 ՀՀ դրամ հարկերի և պետական տուրքի վճարումը և օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր տարբերակներ՝ կարևորելով պետության, փոխադրողների և ուղևորների շահերը։
Առաջարկված խնդիրները բաժանվել են երկու խմբի՝ ներկայում ստեղծված իրավիճակի արագ կարգավորում, հետագայում՝ ճանապարհային քարտեզի մշակում և դրանից բխող օրենսդրական փոփոխությունների իրականացում:
Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու և փոխադրողների միջև հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով փոխադրողները կարող են մասնակցել առաջիկայում հայտարարվող մրցույթներին, որի ընթացքում պետք է հաղթահարեն ուղևորների սպասարկման որակի և անվտանգության նվազագույն շեմը:
Մրցույթները թափանցիկ իրականացնելու համար առաջարկվել է մրցութային հանձնաժողովներում ընդգրկել հասարակական կազմակերպությունների և մասնագիտական որակավորում ունեցող ներկայացուցիչների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր