00:00:00

Բեռլինը պաշտպանում Է ՌԴ-ի հետ երկխոսությունը. Մերկել

00:46, 07 հունիս 2018 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել Է, որ հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսություը պահպանելու օգտին եւ այն կարեւոր Է համարում, այդ թվում՝ այն տարաձայնությունների լույսով, որոնք այժմ գոյություն ունեն Արեւմուտքի եւ ՌԴ-ի հարաբերություններում: «Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, այդ թվում հաշվի առնելով այն տարաձայնությունները, որոնք մենք ունենք: Երկխոսությունը միշտ Էլ կարեւոր Է, ահա թե ինչու ես անցկացրեցի այդ բանակցությունները (Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ)»,-հունիսի 6-ին ասել Է գերմանական կառավարության ղեկավարը՝ պատասխանելով Բունդեսթագի (ԳԴՀ-ի խորհրդարանի) պատգամավորների հարցերին: Միաժամանակ Մերկելն ընդգծել Է, որ արտաքին քաղաքականության քայլերից շատերը, այդ թվում՝ Մոսկվայի հետ բանակցությունները, համաձայնեցնում Է իր գործընկերների, ամենից առաջ՝ Ֆրանսիայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր