Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անձնական հակառեկորդ է սահմանել: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուց հետո 4-րդ անընդմեջ պարտությունն է կրել, մինչ դեռ իր նախկին թիմում Մխիթարյանը մեկ և կես տարվա պարտվել էր ընդամենը 5 անգամ:
Հայ կիսապաշտպանը պարտություն է կրել «Սուոնսիի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի» և «Բրայթոնի» դեմ խաղերում:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով զիջել էր «Բրայթոնին»: