00:00:00

«Երեկ ուշ երեկոյան հանդիպում ունեցա Ամուլսարի ճակատագրով մտահոգվողների հետ». Արարատ Միրզոյան

16:47, 06 հունիս 2018 Տնտեսություն

Երեկ ուշ երեկոյան հանդիպում ունեցա Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ։ Քննարկման մասնակցիները ներկայացրեցին հանքի շահագործման շուրջ իրենց մտահոգությունները։ Վերահաստատեցի, որ բարձրացված հարցը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր