00:00:00

«Ներդրողների համար նախատեսված արտոնություններն այլևս ընտրողաբար չեն տրվելու». Արարատ Միրզոյան

02:29, 06 հունիս 2018 Տնտեսություն

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հանդիպեցի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլսի հետ: Պարոն Միլսը շնորհավորեց նոր կառավարության ձևավորման ու իմ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ինչպես նաև ցանկություն հայտնեց տեղեկանալ, թե որոնք են լինելու նոր կառավարության գործունեության առաջնահերթությունները: Դեսպանին տեղեկացրեցի, որ մեր գործունեության առաջնային թիրախում են հայտնվել համակարգային բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ ուղղություններով ակնկալում ենք և՛ ԱՄՆ-ի և՛ միջազգային հանրության գործուն աջակցությունը: Բացի այդ պարոն Միլսի հետ զրույցում շեշտադրեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և ընտրական օրենսգրքի ու առհասարակ ընտրական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունները: Իր հերթին դեսպանը նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել նոր կառավարության առաջ քաշած քաղաքական առաջնահերթություններն ու համագործակցել՝ առաջ շարժվելով հենց այդ ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաև դատական համակարգի, առողջապահության և քաղավիացիայի հետ առնչվող ոլորտային հիմնախնդիրները: Հատուկ շեշտադրվեց այն փաստը, որ գործադիր իշխանությունն ոչ մի կերպ չի միջամտում դատարանների անկախ գործունեությանը, իսկ ներդրումային միջավայրում հաստատվում են հավասար պայմաններ: Այսինքն՝ ներդրողների համար նախատեսված արտոնություններն այլևս ընտրողաբար չեն տրվելու: Եվ վերջում առանձնակի կարևորեցի Հայ-ամերիկյան համագործակցությունն ու այն օրակարգը, որը մինչ այժմ գործել է՝ իհարկե ցանկություն հայտնելով ընդլայնել համագործակցության սահմանները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր