00:00:00

Կառավարության ներկայացուցիչները մեկնելու են Ամուլսար. Ավինյան

22:52, 05 հունիս 2018 Տնտեսություն

Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում՝ մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ եւ ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին: Միայն փոխադարձ վստահության եւ գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում եւ՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, եւ՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,- գրել է Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր