00:00:00

«Mercedes»-ը բախվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ վիրավորները եղբայրներ են

10:18, 21 նոյեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 և Աշտարակի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վիրավորներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրանք հարազատ եղբայրներ են

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր