00:00:00

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»

08:20, 21 նոյեմբեր 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՔՊ Աբովյանի տարածքային խորհրդում օրերս որոշում է կայացվել դիմել կուսակցության վարչությանը՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարցով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ Աբովյանի ՔՊ խորհուրդը երկար ժամանակ փորձել է Ավետ Կոնջորյանին հրավիրել նիստերի՝ նրա վարքագծի վերաբերյալ հարցեր ուղղելու և պարզաբանումներ ստանալու նպատակով։ Սակայն վերջինս շարունակաբար հրաժարվել է մասնակցել նիստերին։

Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների հաղորդած տեղեկություններով՝ վերջին անգամ ևս նրան հրավիրել են խորհրդի նիստին՝ իր վարքի վերաբերյալ բացատրություններ տալու համար, սակայն Ավետ Կոնջորյանը կրկին չի ներկայացել։ Արդյունքում հարցը քննարկվել է առանց նրա մասնակցության, և որոշում է կայացվել առաջիկայում դիմել ՔՊ վարչությանը՝ կուսակցությունից հեռացնելու առաջարկով։

Իսկ ի՞նչն է դարձել նման որոշման պատճառը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դժգոհության պատճառներից մեկը Ավետ Կոնջորյանի՝ վերջին շրջանի վարքագիծն է, ինչպես նաև՝ նրա քաղաքական ակտիվությունն ու շփումները։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ նա ակտիվ հարաբերություններ է հաստատել Աբովյանի համայնքապետ դառնալու հավակնություններ ունեցող քրեական անցյալով հայտնի Արթուր Հարությունյանի՝ Պալաչի և նրա շրջապատի հետ։

Հատկանշական է, որ Ավետ Կոնջորյանի անունը վերջին շրջանում մի շարք սկանդալային պատմությունների կենտրոնում է հայտնվել։

Հիշեցնենք, որ ամենաաղմկահարույց պատմություններից մեկը տեղի ունեցավ հուլիսի 25-ին, երբ Ավետ Կոնջորյանը սեփական տան շքամուտքի մոտ ծեծի ենթարկվեց։ Դեպքին նախորդել էր միջադեպ, որի տեսանյութը տարածվեց համացանցում․ դրանում երևում էր, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում մեղադրյալներից մեկի տան մոտով և հայհոյանքներ հնչեցնում։ Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ այդ պահին նրան ուղեկցում էր պարեկային ծառայության ավտոմեքենա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ավետ Կոնջորյանին ուղեկցող պարեկը ազատվել է աշխատանքից։ Իսկ ծեծի դեպքի առթիվ հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր