Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ունեցած հանդիպումից:
Օրակարգային հարցը Մանբիչն է եղել։ Պաշտոնական Անկարան պահանջում էր, որ Սիրիայի քրդական ուժերը դուրս գան Մանբիչից, իսկ ԱՄՆ դեմ էր դրան։ Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ քրդերը դուրս են գալու Մանբիչից, իսկ քրդերի ձեռքում եղած ամերիկյան զենքը հետ է վերցվելու։
ԱՄՆ-ն այդ զենքերը քրդերին էր տրամադրել, որպեսզի վերջիններս պայքար մղեին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ։ Մինչդեռ Թուրքիան մտավախություն ունի, որ այդ զենքը կարող է ուղղվել իր դեմ։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Մանբիչի գործընթացն ավարտին հասցնելու համար կպահանջվի առավելագույնը 6 ամիս։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա այն ճանապարհային քարտեզի շուրջ ձեռ բերված համաձայնությունը, որով քրդերը դուրս պետք է գան Մանբիչից:
Ըստ թուրքական աղբյուրների պնդումների՝ այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը վերահսկողություն սահմանեցին Մանբիչի վրա, տեղի արաբ բնակչության քանակը պակասեց, իսկ քուրդ բնակչության թիվն աճեց։