00:00:00

Թբիլիսիում կոլապս է

01:00, 06 հունիս 2018 Աշխարհ

Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն Է, ինչ շարունակվում Է տրանսպորտային կոլապսը: Առավոտից, ինչպես հայտնում Է «Ռուսթավի-2»-ը, լեփ-լեցուն են հասարակական տրանսպորտի կանգառները, իսկ քաղաքում չտեսնված խցանումներ են: Բոլորը, հատկապես նրանք, ովքեր ապրում են ծայրամասերում, գանգատվում են, որ աշխատավայր հաջողվում Է հասնել առնվազն մեկժամյա ուշացումով: Քաղաքապետարանի որոշմամբ՝ ավտոբուսներն ուղեւորներին սպասարկում են անվճար, բայց դրանք բոլորն Էլ գերբեռնված են: Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն որոշել Է գործադուլավոր մեքենավարների հետ բանակցություններ անցկացնել այն բանից հետո, երբ դատապարտել Էր նրանց գործողությունները եւ գործադուլը որակել բնակչությանը շանտաժի ենթարկելու փորձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր