00:00:00

Մհեր Գրիգորյանը քննարկել է Ղազախստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը

20:38, 06 նոյեմբեր 2026 Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր