Ալիևն ինչքան զգաց զիջելու համը՝ այդքան երկարաձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը, ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանն ասաց, թե կալանավորելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլ Փաշինյանը 2-րդ անգամ է իր բախտը փորձում։
«Ուզում է առևտուր անի մեզ հետ, ասի՝ ազատ արձակում, դրա դիմաց տրվի Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն։ Մենք ասում ենք՝ ալիևյան Սահմանադրությունը մեր արժանապատվությունից ցածր է, որ անցկացվի Հայաստանում, ինչքան պետք է՝ կնստենք, կհելնենք, դա չի հարցը, ժողովուրդը պետք է համախմբվի, ու սրանց ցույց տանք, որ չենք զիջելու»,- նշեց նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ թուրքերը երբեք Հայաստանի ու հայի համար լավ բան չեն որոշելու, ուզում են մեր երկիրը հիմքից փոխել։
«Բոլորս պետք է իրար հետ լինենք, անձնական շահ չունենք, մեր միակ շահն է, որ մեր դարավոր թշնամին մեզ չստորացնի»,- ընդգծեց Կարապետյանը։