ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի մայրը՝ Անուշ Ղազարյանը, անդրադարձել է այսօր Նարեկ Կարապետյանի տանը կատարված խուզարկությանը։
«ԱԱԾ-ի այցից այն տպավորությունն էր, որ եկել էին նախօրեին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննեին: Զննեցին: Գրքեր էին, ընկերներ, լիքը գրքեր ու հայկական կոնյակ…
Էլ հետաքրքիր չի, սցենարը փոխեք, ընկերներ…»,- գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Նարեկ Կարապետյանի ու Սամվել Կարապետյանի բնակարաններում։ Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունն ավարտվել է, Սամվել Կարապետյանինը՝ ոչ։
ՔԿ-ից հայտնել էին, որ այսօր խուզարկություններ են իրականացվում 65 հասցեներում։