00:00:00

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

17:44, 04 նոյեմբեր 2026 Իրավական

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի սեպտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձանց՝ աճուրդներն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Կոտայքի մարզի դատախազության դատախազի հսկողությամբ քննվող քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն իրականացրել էր պետշահերի ուսումնասիրություն։ Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ մանկապարտեզի շենքն օտարվել է այն պայմաններում, երբ մանկապարտեզը փաստացի լուծարված չի եղել, շարունակել է գործել, ունեցել է տնօրեն և աշխատակիցներ։ Ընդ որում, գույքն օտարվել է ՍՊ ընկերությանը, որի տնօրենը հանդիսացել է մանկապարտեզի տնօրենի որդին:

Մանկապարտեզի շենքն օտարելուց հետո, ՍՊ ընկերությունն այն օգտագործման իրավունքով տվել է համայնքին՝ մանկապարտեզի կողմից փաստացի շահագործելու նպատակով: Միաժամանակ պարզվել է, որ օտարման ենթակա գույքն ամբողջությամբ չի գնահատվել, այլ գնահատվել է դրա մի մասը: Բացի այդ, 2004 թվականի հուլիսի 7-ին, Աբովյան համայնքի ավագանին, կայացնելով համայնքի սեփականություն համարվող մանկապարտեզն օտարելու մասին թիվ 65-Ա որոշումը, հաստատել է օտարման գնի չափը և պայմանները, մինչդեռ՝ համայնքի ղեկավարը գործարքով շեղվել է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված գնից և պայմաններից, որի հետևանքով պայմանագիրը կնքվել է ոչ թե համայնքի ավագանու, այլ՝ համայնքի ղեկավարի 2004 թվականի հուլիսի

Դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը։

Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվեն Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրում գտնվող՝ շուրջ 1 միլիարդ 240 միլիոն դրամ շուկայական արժեքով 0,9167 հա մակերեսով հողամասերը, 3203,35 քմ մակերեսով մանկապարտեզը և դրան հարակից շենք-շինությունները:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր