00:00:00

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի հիմնական աղբյուրները շարունակում են մնալ ծառայություններն ու շինարարությունը. ԵԱԶԲ

22:03, 02 նոյեմբեր 2026 Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի հիմնական աղբյուրները շարունակում են մնալ ծառայություններն ու շինարարությունը։ Դրա մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ամփոփագրում։

«2026 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 6,9%-ով՝ հունվար–օգոստոս ամիսների 7,3% աճից հետո։ Ծառայությունների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 13,0%-ով, շինարարական աշխատանքներինը՝ 24,9%-ով։

Միաժամանակ սեպտեմբերին արդյունաբերական արտադրությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 4,5%-ով՝ զսպելով տնտեսության ընդհանուր աճը։ Մեր կանխատեսումներով՝ 2026 թ. Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6%-ով՝ աճի ներքին աղբյուրների հաշվին»,- նշել են բանկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր