00:00:00

Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև

15:30, 30 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր և նրա համար բացել տարբեր տրանսպորտային ուղիներ, այս մասին ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում Ադրբեջանը նույնպես փորձում է անցյալը թողնել հետևում։

 

«Որոշ վերքեր դեռ թարմ են, և մենք չենք կարող աչք փակել որոշ հիշողությունների վրա։ Սակայն միևնույն ժամանակ մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն»,-ընդգծել է նա։

 

Հաջիևը հավելել է, որ երկու երկրներն արդեն հաստատել են առևտրային կապեր և աշխատում են տրանսպորտային կապերի ստեղծման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր