Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Ջրամբար բնակավայրում ապրող բնակիչը առավոտյան հերթական անգամ մոտենում է իրեն պատկանող անասնագոմ, որպեսզի գառներին կեր տա և անակնկալի է գալիս։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ գայլերի ոհմակը գոմում եղած գառների մեծ մասին, հիմնականում մայրացուներ, հոշոտել է. 35-ից ավելին սատկել են, իսկ մոտ 30-ն էլ վիրավոր են և հույս չկա, որ կապրեն։
Դեպքի մասին տուժած ընտանիքի անդամները դիմել են ոստիկանության Ապարանի բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում