00:00:00

Վեհափառի և Սրբազանների գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

11:48, 30 հոկտեմբեր 2026 Իրավական

Վեհափառ Հայրապետի և Սրբազան Հայրերի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։

Վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին։

Հիշեցնենք՝ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց։

Գործը մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին, նա էլ որոշել էր Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատավորը հայտարարել էր, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում։

Վճռաբեկ դատարանը, սակայն, հրապարակել էր որոշում՝ արձանագրելով, որ քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր