00:00:00

Ձերբակալվել է 14 անձ․ ՀԿԿ-ն՝ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների բնակարաններում խուզարկությունների մասին

10:03, 21 հոկտեմբեր 2026 Իրավական

Ստեփանավանում քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկություններից ու վարութային այլ գործողություններից հետո ձերբակալվել է 14 անձ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Հիշեցնենք՝ «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քիչ առաջ հայտնել էր, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:

Հիշեցնենք նաև, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր