00:00:00

ՆԱՏՕ-ն կհամագործակցի ՀՀ ՊՆ-ի հետ՝ բարեվարքության ամրապնդման ուղղությամբ

22:15, 16 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ»,- հայտնում են ՊՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր։

Պիրս Կազալետը հաստատել է ՆԱՏՕ-ի բարեվարքության թիմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ բարեվարքության ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման հարցում։

Հանդիպմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբերի հետ՝ 2026 թվականին հաստատված «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ինքնագնահատման» փաստաթղթի վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր