00:00:00

Խաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցեր

20:43, 16 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին:

 

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել նրա առաջին այցը Հայաստան, ինչպես նաև մասնակցությունը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին ու COP17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել COP17 համաժողովի անցկացումը Հայաստանում:

 

Զրուցակիցներն անդրադարձել են Կազմակերպության արդիականացման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանն ու «Կրթություն հանուն խաղաղության» օրակարգի առաջմղմանը:

Քննարկվել են նաև նոր տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության:

 

Հանդիպման ընթացքում կարևորվել են 2027թ. Ֆրանկոֆոնիայի խաղերի շրջանակում մշակույթի և արհեստական բանականության համաժողովի անցկացումը, ինչպես նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր