00:00:00

Խաչատուրյանը բարձր է գնահատում Գուտերեշի ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ուղղությամբ

20:10, 16 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,-հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

 

Հաղորդագրությունում նշված է․

 

«Ողջունելով հյուրին Երևանում՝ Նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը Առաջնորդների գագաթնաժողովին:

 

Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից և ընդգծել COP համաժողովի անցկացման կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության նշանակությունը ենթակառուցվածքների ու տուրիզմի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-ՄԱԿ երկկողմ ծրագրային համագործակցությանն ու ՄԱԿ-ի բարեփոխումներին առնչվող հարցերին:

 

Այնուհետև Հանրապետության նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ընթրիքի ձևաչափով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր