00:00:00

Դրոնների շահագործումը ժամանակավորապես արգելվում է

20:40, 15 հոկտեմբեր 2026 Հասարակություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է.

«COP17 համաժողովի անցկացման ընթացքում թռիչքների անվտանգության ապահովման, օդային տարածքի պահպանության և միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

Սահմանված պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անօդաչու թռչող սարքեր շահագործողների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր